Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,045 հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Վիրապ Նորայրի Նազարյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,18 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,036 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-018-0033-0019) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0090 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 22000 (քսաներկու հազար) ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացիներ Ալմաստ Վարդգեսի Գրիգորյանին / ծնված 30.06.1965թ․/, Սուզաննա Նորայրի Նազարյանին / ծնված 12․07․1983թ․ /, Ռուզաննա Նորայրի Նազարյանին / ծնված 06․01․1985թ․/, Վիրապ Նորայրի Նազարյանին /ծնված 11․02․1986թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցել քաղաքացիներ Ալմաստ Վարդգեսի Գրիգորյանին / ծնված 30.06.1965թ․/, Սուզաննա Նորայրի Նազարյանին / ծնված 12․07․1983թ․ /, Ռուզաննա Նորայրի Նազարյանին / ծնված 06․01․1985թ․/, Վիրապ Նորայրի Նազարյանին /ծնված 11․02․1986թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վիրապ Նորայրի Նազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։