Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թականի օգոստոսի 25-ի N 2/փ-264 եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում գտնվող Հայկ Վարդանի Մանվելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,04 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 30012023-04-0023, կադ․ ծածկագիր 04-003-0101-0102/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
2.Առաջարկել Հայկ Վարդանի Մանվելյանին՝ համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 1 155 000 (մեկ միլիոն հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ:
3.Փոփոխված 0,04 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: