Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, «Հողային օրենսգրքի» 7րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-350 դրական եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ Անուշավան Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող, 04-003-0101-0078 կադաստրային ծածկագրով 0,025 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսքի (ըստ գլխավոր հատակագծի) նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի:
2. Անուշավան Մովսիսյանը համայնքի բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 720438 (յոթ հարյուր քսան հազար չորս հարյուր երեսունութ) ՀՀ դրամ:
3.0,025 հա հողամասի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման, որը անհրաժեշտ է արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :