Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 18-րդ հոդվածի
1-ին մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N 26-Ն որոշումը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։