Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի բնակիչ՝ Բաղդասար Թաթեյի Արոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի, 2-րդ փողոց, 27 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12945 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1985 թվականին կառուցված 82,20 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 4,40 ք/մ բնակելի տան// բ/պ կամ ա/հ/, 1985 թվականին կառուցված 70,80 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 0,60 ք/մ բնակելի տան// բ/պ կամ ա/հ/, 1985 թվականին կառուցված 23,70 ք/մ ավտոտնակի, 1985 թվականին կառուցված 27,00 ք/մ անասնաշենքի նկատմամբ Բաղդասար Թաթեյի Արոյանի /ծնված 01․11․1945թ․/ և Մարգարիտ Համազասպի Արոյանի /ծնված 08․10․1951թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Բաղդասար Թաթեյի Արոյանի /ծնված 01․11․1945թ․/ և Մարգարիտ Համազասպի Արոյանի /ծնված 08․10․1951թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի, 2-րդ փողոց, 27 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,12945 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1985 թվականին կառուցված 82,20 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 4,40 ք/մ բնակելի տան// բ/պ կամ ա/հ/, 1985 թվականին կառուցված 70,80 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 0,60 ք/մ բնակելի տան// բ/պ կամ ա/հ/, 1985 թվականին կառուցված 23,70 ք/մ ավտոտնակի, 1985 թվականին կառուցված 27,00 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3.Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,00945 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-072-0032-0005/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Բաղդասար Թաթեյի Արոյանին /ծնված 01․11․1945թ․/ և Մարգարիտ Համազասպի Արոյանին /ծնված 08․10․1951թ․/։
4․ 2002 թվականին կառուցված 3,10 ք/մ ծածկը համարել որպես ինքնակամ կառուցված շինություն։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բաղդասար Թաթեյի Արոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։