Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 3-րդ, 33-րդ, 34.2-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 12-ի N 2387-Ն որոշումներով և հիմք ընդունելով Շանթ Ջիվանի Ենոքյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի բնակիչ Շանթ Ջիվանի Ենոքյանի կողմից համայնքային սեփականության Մեծամոր համայնքի /Մեծամոր քաղաքի Կոմունալ գոտի տեղամաս, 7/14 հասցեում գտնվող 34,9քմ բնակավայրերի բնակելի նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցած ավտոտնակը արտաքին մակերեսով՝ 34,9քմ և նկուղը՝ 26,5քմ ճանաչել օրինական և համարել որպես Մեծամոր համանքի սեփականություն:
2. 34,9քմ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս և համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
3. Կադաստրի կոմիտում հաշվառված 2023QTCAUE ծածկագրով կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը:
4. Ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, ինչպես նաև կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
5. Ինքնակամ կառուցած շինության ուղղակի վաճառքի իրավունքի նախապատվությունը տալ Շանթ Ջիվանի Ենոքյանին:
6. Նշված որոշմանը կցել հողամասի հատակագիծը՝ ինքնակամ կառույցի կառուցապատման մակերեսի չափով:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: