Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 470-րդ և 594-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Գուրգեն Յուրիկի Գուլաբյանի դիմումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Գուրգեն Յուրիկի Գուլաբյանին (ծնվ. 18.06.1973թ. անձնագիր՝ AL 0457291, տրվ.` 10.10.2023թ. 048-ի կողմից, հաշվ. ՀՀ Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, գ. Բամբակաշատ 16 փ. 3տ) նվիրատվությամբ անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մեծամոր համայնքի Բամբակաշատ գյուղի 14-րդ փողոց 4/1 հասցեի 66,4 քմ մակերեսով կաթսայատունը (սեփ վկայական N 12032024-04-0009):
2. Կաթսայատան պահպանման ու սպասարկման համար արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,0573 հա հողամասը (ծածկագիր 04-031-0058-0021) օտարել ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, որը կազմում է (0,0573x1221)=699633 (վեց հարյուր իննսուն իննը հազար վեց հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումից ծագող իրավահարաբերությունները ենթակա են նոտարական վավերացման և պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: