Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Յաշայի Հարությունյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնք Մարգարա բնակավայր Գևորգ Յաշայի Հարությունյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04182HAHDMGU, կադ. ծածկագիր՝ 04-063-0011-0008/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մարգարա բնակավայր, 14-րդ փողոց, 14 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Յաշայի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։