Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով և հիմք ընդունելով «Էյ սի գարդեն» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում «Էյ սի գարդեն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության 5,0605հա հողամասից /սեփ․ վկայական N 08072021-04-0018, ծածկագիր 04-004-0208-0020/ 0,6394 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության հողամասի՝ ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազան կառուցելու համար :
2 . Փոփոխված 0,6394հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: