Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի  15-րդ կետով և  հիմք ընդունելով  Հովհաննես Հակոբյանի 2022 թվականի նոյեմբերի 7-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,  
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
 1.  Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում Հովհաննես Հակոբյանին  սեփականության իրավունքով պատկանող  1,1534 հա  գյուղատնտեսական նպատակային նշանակության և վարելահող  գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական  N 01042022-04-0020, ծածկագիր 04-039-0136-0004/  նպատակային և գործառնական  նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության  հողամասի՝ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով  ձկնաբուծական արհեստական լճակ կառուցելու   համար:
2 . Փոփոխված 1,1534 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: