Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Տարոնիկ բնակավայրի վարչական ղեկավարի առաջարկը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տարոնիկ բնակավայրի «Զևայի» փողոցն անվանափոխել 2016 թվականի քառօրյա պատերզմում զոհված զինծառայող Բարիս Օզմանյանի անունով՝ որպես «Բարիս Օզմանյան» փողոց, «Այգեստան» փողոցն անվանափոխել 2020 թվականի 44 օրյա պատերազմի զոհված զինծառայող Արնոլդ Հովսեփյանի անունով՝ որպես «Արնոլդ Հովսեփյան» փողոց, «Շիրակի» փողոցն անվանափոխել բնակավայրի համար մեծ ներդրումներ ունեցող քաղաքական գործիչ՝ Նորայր Եղիազարյանի անունով՝ որպես «Նորայր Եղիազարյան» փողոց։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 24-ի «Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի, «Զեվայի», «Այգեստան» և «Շիրակի» փողոցներն անվանափոխելու մասին» N 134 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: