Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Մուրադ Արշակի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1421 հա հողամասից (կադ ծածկագիր՝ 04-093-0039-0003, սեփ. վկայական 2342171) 0,0435 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, որը ներառված է «Արմավիր-6» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում Տարոնիկ բնակավայրի հենակետային հատակագծում՝ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2.Փոփոխված 0,0435 հա հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հողային հաշվեկշռում և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: