Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի թիվ 515-Ն որոշումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: ։
2.․Համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։