Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Նարինե Ասատրյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 14-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Նարինե Ասատրյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի 1-ին թաղա 21/2 հասցեում (50 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն:
2. «Նարինե Ասատրյան» անհատ ձեռնարկատերը 2025 թվականի ընթացքում պարտավոր է ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 52000 (հիսուներկուհազար)ՀՀ դրամ, իսկ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվության համար 900335239225 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 52000 (հիսուներկու հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։