Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի N 91-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել Մեծամոր համայնքում 2024 թվականի հուլիսի 19-ին կայացած համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի վերաբերյալ արձանագրությունները:
2. Գագիկ Սերժիկի Խաչատրյանին վարձակալության իրավունքով տրամադրել Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում գտնվող 4,9266 հա հողամաս (ծածկագիր 04-040-0203-0004)։
3.Տրամադրված հողամասի նկատմամբ կնքել հողամասի վարձակալության իրավունքի պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանել 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ 20 (քսան) տարի ժամկետով :
4. Գագիկ Սերժիկի Խաչատրյանի կողմից վճարված 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ նախավճարը հաշվարկել նրա հետ կնքվող պայմամանագրով պարտավորությունների կատարման հաշվում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: