Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի N15-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով 2026 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի հերթական ատեստավորման հանձնաժողովի ձևավորման նպատակով հատուկ ծրագրով ընտրված հանձնաժողովի անդամների ցանկը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության ատեստավորում անցկացնելու համար ատեստավորման հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի։
2․Սահմանել, որ համայնքային ծառայության ատեստավորումն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից հաստատված կարգի համաձայն:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: