Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության 2023 թվականի սեպտեմբերի 25-ի գրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Թույլատրել «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանը Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի տարածքում 04-042-032-012 ծածկագրով հողամասի վրա գտնվող մշակույթի տան շենքի տանիքի վրա տեղադրել բջջային կապի կայան 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով՝ 20 (քսան) տարի ժամկետով:
2.Սույն որոշմամբ սահմանված վարձավճարը փոխանցել Մեծամորի համայնքապետարանի 900335239241 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: