Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Մարգարիտ Հոկտեմբերիկի Կիրակոսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք Տարոնիկ բնակավայրի Պ․ Սևակի փողոց 30 հասցեի բնակիչ Սասունիկ Վահանի Կիրակոսյանին /ծնված 30․08․1964թ․/, Մարգարիտ Հոկտեմբերիկի Կիրակոսյանին /ծնված 23․08.1969թ․/, Ալբերտ Սասունիկի Սաֆինին /ծնված 01․06․1989թ․/ սեփականության իրավունքով պատկանող /04-093-0033-0007/ կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված 70,4 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2017 թվականին ինքնակամ կառուցված 2,1 քմ մակերեսով պարիսպը համաձայն «Սևան Թովմասյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի ծածկագիր 2023WF76R2 ։
2․ Բնակելի տուն ՝ 70,4 x 0.1028 x 10000 = 72380 /յոթանասուներկու հազար երեք հարյուր ութսուն/ ՀՀ դրամ
Պարիսպ՝ 2,1 x 0.1028 x 6000 = 1300 /մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ
1) Վճարման ենթակա գումարը կազմում է 73680 /յոթանասուներեք հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ
3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարգարիտ Հոկտեմբերիկի Կիրակոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։