Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0441-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2025 թվականի N 0441-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ՝ Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի, 13-րդ փողոց, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1815 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1984 թվականին կառուցված 15,95 ք/մ բնակելի տան, 1984 թվականին կառուցված 1,20 ք/մ աստիճանների, 1984 թվականին կառուցված 130,06 ք/մ բնակելի տան, 1984 թվականին կաառուցված 19,41 ք/մ բաց պատշգամբի նկատմամբ  Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանի /ծնված 13․03․1957թ./, Հասմիկ Զարզանդի Բաղդասարյանի /ծնված 21․05․1959թ․/, Քրիստինե Մարտունի Բաղդասարյանի /ծնված 22․03․1979թ․/, Նաիրա Մարտունի Բաղդասարյանի /ծնված 23․08․1981թ․/, Անահիտ Մարտունի Բաղդասարյանի / ծնված 23․02․1984թ․/,  և Արմինե Մարտունի Բաղդասարյանի /ծնված 21․07․1986թ․/:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանի /ծնված 13․03․1957թ./, Հասմիկ Զարզանդի Բաղդասարյանի  /ծնված 21․05․1959թ․/, Քրիստինե Մարտունի Բաղդասարյանի /ծնված 22․03․1979թ․/, Նաիրա Մարտունի Բաղդասարյանի/ծնված 23․08․1981թ․/, Անահիտ Մարտունի Բաղդասարյանի /ծնված 23․02․1984թ․/,  և Արմինե Մարտունի Բաղդասարյանի /ծնված 21․07․1986թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի, 13-րդ փողոց, 13 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,1815 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1984 թվականին կառուցված   15,95 ք/մ բնակելի տան, 1984 թվականին կառուցված 1,20 ք/մ աստիճանների, 1984 թվականին կառուցված 130,06 ք/մ բնակելի տան, 1984 թվականին կաառուցված 19,41 ք/մ բաց պատշգամբի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3․Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման  հողամասին կից ավել զբաղեցրած 0,028 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-042-0012-0015/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանին /ծնված 13․03․1957թ./, Հասմիկ Զարզանդի Բաղդասարյանին       /ծնված 21․05․1959թ․/, Քրիստինե Մարտունի Բաղդասարյանին /ծնված 22․03․1979թ․/, Նաիրա Մարտունի Բաղդասարյանին /ծնված 23․08․1981թ․/, Անահիտ Մարտունի Բաղդասարյանին /ծնված 23․02․1984թ․/,  և Արմինե Մարտունի Բաղդասարյանին /ծնված 21․07․1986թ․/։

4․ 2011 թվականին կառուցված 26,04 ք/մ ծածկի, 2024 թվականին կառուցված 1,18 ք/մ զուգարանի, 2024 թվականին կառուցված 26,27 ք/մ ավտոտնակի, 2021 թվականին կառուցված 13,30 ք/մ անասնաշենքը և 2024 թվականին կառուցված 8,39 ք/մ պարիսպը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 30

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner