Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով և հիմք ընդունելով Երվանդ Գևորգի Գևորգյանի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Վարդանաշեն բնակավայրում Երվանդ Գևորգի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության 1,5 հա հողամասից /սեփ. վկայական N 26072021-04-0036, ծածկագիր 04-090-0123-0002/ 0,1498 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության հողամասի՝ ջրավազան, պոմպակայան և օժանդակ շինություն կառուցելու համար:
2. Փոփոխված 0,1498 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: