Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արթուր Վարդանի Հայրապետյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում Արթուր Վարդանի Հայրապետյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04252CM5MBXS, կադ. ծածկագիր՝ 04-079-0044-0003/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք՝ Շենավան բնակավայր, 4-րդ փողոց, 4 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Վարդանի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։