Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 3022-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2024 թվականի N 3022-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի բնակիչ  Էմմա Մանուկի Մուրադյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայր, 5-րդ փողոց, 16/2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2400 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1965 թվականին կառուցված 151,40 ք/մ բնակելի տան, 1965 թվականին կառուցված 12,20 ք/մ կաթսայատան, 1965 թվականին կառուցված 17,90 ք/մ մառանի, 1965 թվականին կառուցված 8,60 ք/մ անասնաշենքի, 1965 թվականին կառուցված 42,60 ք/մ ծածկի նկատմամբ Էմմա Մանուկի Մուրադյանի /ծնված 09.07.1986թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Էմմա Մանուկի Մուրադյանի /ծնված 09.07.1986թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայր, 5-րդ փողոց, 16/2 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2400 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1965 թվականին կառուցված 151,40 ք/մ բնակելի տան, 1965 թվականին կառուցված 12,20 ք/մ կաթսայատան, 1965 թվականին կառուցված 17,90 ք/մ մառանի, 1965 թվականին կառուցված 8,60 ք/մ անասնաշենքի, 1965 թվականին կառուցված 42,60 ք/մ ծածկի սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,04 հա/կադաստրային ծածկագիր՝ 04-092-0023-0029/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Էմմա Մանուկի Մուրադյանին /ծնված 09.07.1986թ․/։

4. 2000 թվականին կառուցված 4,70 ք/մ թռչնանոցը և 2000 թվականին կառուցված 12,70 ք/մ անավարտ շինությունը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էմմա Մանուկի Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 12

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner