Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 310627․8 հազար ՀՀ դրամով
2․ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 7872.0 հազար դրամ հատկացնել ֆոնդային բյուջե:
3․ Ծախսային մասով․
1) 05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 128․0 հազար ՀՀ դրամ:
2) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 71000․0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 239627․8 հազար ՀՀ դրամ,
5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին ավելացնել 6624․0 հազար ՀՀ դրամ։
3) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ:
4) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 120․0 հազար ՀՀ դրամ:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: