Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արգիշտի Արսենի Թելունցի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրում Արգիշտի Արսենի Թելունցին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04093VWB5FJC, կադ. ծածկագիր՝ 04-093-0015-0024, 0.065հա մակերեսով, առանձնացվող հատված 2/ տրամադրել գույքի բաժանումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք Տարոնիկ բնակավայր, Խ. Աբովյան փողոց, 12/1 հողամաս:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արգիշտի Արսենի Թելունցին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։