Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը աճուրդային կարգով օտարելու մասին » N 29-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն:
2. Որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: