Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով և հիմք ընդունելով Արտակ Հմայակի Մարգարյանի 2023 թվականի մայիսի 12-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ գյուղում Արտակ Հմայակի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության 4,0893 հա հողամասից /սեփ. վկայական N 06072022-04-0013, ծածկագիր 04-004-0112-0015/ 0,1663 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության հողամասի՝ ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազան և պոմպակայան կառուցելու համար:
2. Փոփոխված 0,1663 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: