Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հրապաակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 150-Ա որոշումը, աճուրդի անցկացման մասին 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած անշարժ գույքի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները։
2. Համայնքի վարչական սահմաններում, Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի 1-ին փողոց թիվ 1/3 հասցեում գտնվող 71,1 քմ մակերեսով անշարժ գույքը (ծածկագիր 04-088-0026-0019-002-001, 04-088-0026-0019) օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Ժուլետա Գևորգի Խաչատրյանին 3 700 000 (երեք միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով։
3. Ժուլետա Գևորգի Խաչատրյանի կողմից վճարված 1 850 000 (մեկ միլիոն ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4.Մեծամոր համայնքին պատկանող 0,2004 հա հողամասի նկատմամբ 711/9021 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի բաժնեմասը փոխանցել Ժուլետա Գևորգի Խաչատրյանին՝ շինության օգտագործման և սպասարկման համար:
5. Ժուլետա Գևորգի Խաչատրյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: