Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ ու 42-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, և հաշվի առնելով, որ «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը շահութաբեր չի, և ընկերությունը աշխատում է վնասով,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Թույլատրել վաճառելու Մեծամոր համայնքի «ՄԵԾ ԸՆԴ ՄՈՐ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը։ Հաշվի առնելով նախապատվության իրավունքի առկայությունը, վաճառքը իրականացնել ուղիղ վաճառքի միջոցով, վաճառքի գինը ՝ 122 850 (հարյուր քսաներկու հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ, ժամկետը՝ սույն որոշման ընդունման պահից 2 (երկու) ամիս, նպատակը՝ վնասով աշխատող ընկերությունում բաժնեմասնակցության դադարեցում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: