Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով, և հիմք ընդունելով «Արմթրաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված Մեծամոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող հետագա նպատակային շահագործումը կորցրած գույքացանկի մասին ակտը և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականության 2022 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 42-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն
2. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն NN 1-27 հավելվածների:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։