Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թականի մարտի 31-ի թիվ 33 դրական եզրակացությունը և հիմք ընդունելով Արտավազդ Կարենի Իվանյանի 2022 թվականի մայիսի 5 -ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղում Արտավազդ Կարենի Իվանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2628 հա արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 29102021-04-0013, կադ ծածկագիր՝ 04-070-0201-0016/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասի:
2.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: