Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանին /ծնված 13․03․1957թ./ սեփականության իրավունքով պատկանող 0,14 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,1815 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,028 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,028 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-042-0012-0015/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանին /ծնված 13․03․1957թ./, Հասմիկ Զարզանդի Բաղդասարյանին /ծնված 21․05․1959թ․/, Քրիստինե Մարտունի Բաղդասարյանին /ծնված 22․03․1979թ․/, Նաիրա Մարտունի Բաղդասարյանին /ծնված 23․08․1981թ․/, Անահիտ Մարտունի Բաղդասարյանին / ծնված 23․02․1984թ․/, և Արմինե Մարտունի Բաղդասարյանին /ծնված 21․07․1986թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանի /ծնված 13․03․1957թ./, Հասմիկ Զարզանդի Բաղդասարյանի /ծնված 21․05․1959թ․/, Քրիստինե Մարտունի Բաղդասարյանի /ծնված 22․03․1979թ․/, Նաիրա Մարտունի Բաղդասարյանի /ծնված 23․08․1981թ․/, Անահիտ Մարտունի Բաղդասարյանի / ծնված 23․02․1984թ․/, և Արմինե Մարտունի Բաղդասարյանի /ծնված 21․07․1986թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։