Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասոի 21-րդ կետով Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 15-րդ մասերով և  հիմք ընդունելով  «ՔԻՇ  ԳԱՐԴԵՆ»    ՍՊԸ-ի 2022 թվականի հունվարի   31-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին 
ՈՐՈՇՈՒՄ Է
1.  Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում  «ՔԻՇ  ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ- ին  սեփականության իրավունքով պատկանող 4,5589 հա  գյուղատնտեսական նպատակային նշանակության և այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական  N09032021-04-0015, ծածկագիր 04-004-0228-0018/ 0,711 հա հողամասի նպատակային և գործառնական  նշանակությունները  փոխել  ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության  հողամասի ՝    մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով  ոռոգման նպատակով ջրավազան կառուցելու   համար :
2    «ՔԻՇ  ԳԱՐԴԵՆ» ՍՊԸ - ից  համայնքային բյուջե գանձել   հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը,  որը կազմում է  8 633 317 /ութ միլիոն վեց հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր տասնյոթ/ հազ ՀՀ դրամ.
2. Փոփոխված 0.711 հա  հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենայա հողային հաշվեկշռում :
3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: