Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով, 102-րդ հոդվածի 4-րդ մասով18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 42-րդ կետերով,«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հավելված 2-ով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել՝ <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 31-ի N28—Ն որոշման հավելված 1-ով հաստատված Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։