Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,14 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0415հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ՝ Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,14հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,028հա (կադաստրային ծածկագիր՝ 04-042-0012-0015) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0135 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 32100 /երեսուներկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացիներ Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանին /ծնված 13․03․1957թ./, Հասմիկ Զարզանդի Բաղդասարյանին /ծնված 21․05․1959թ․/, Քրիստինե Մարտունի Բաղդասարյանին /ծնված 22․03․1979թ․/, Նաիրա Մարտունի Բաղդասարյանին /ծնված 23․08․1981թ․/, Անահիտ Մարտունի Բաղդասարյանին / ծնված 23․02․1984թ․/, և Արմինե Մարտունի Բաղդասարյանին /ծնված 21․07․1986թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանին /ծնված 13․03․1957թ./, Հասմիկ Զարզանդի Բաղդասարյանին /ծնված 21․05․1959թ․/, Քրիստինե Մարտունի Բաղդասարյանին /ծնված 22․03․1979թ․/, Նաիրա Մարտունի Բաղդասարյանին /ծնված 23․08․1981թ․/, Անահիտ Մարտունի Բաղդասարյանին / ծնված 23․02․1984թ․/, և Արմինե Մարտունի Բաղդասարյանին /ծնված 21․07․1986թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: