Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թականի մայիսի 13-ի N 2/փ-148 եզրակացությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում գտնվող Հայկ Վարդանի Մանվելյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0545 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 30012023-04-0022, կադ․ծածկագիր 04-003-0101-0101/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2.Առաջարկել Հայկ Վարդանի Մանվելյանին` համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 1 571 000 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամ:
3. Փոփոխված 0,0545 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: