Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով քաղաքացի Տիգրան Վոլոդյայի Հարությունյանի հետ  2007 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված  անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև Տիգրան Վոլոդյայի Հարությունյանի լիազորված անձ Կարեն Յուրիկի Եղիազարյանի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը  
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
1. Տալ համաձայնություն քաղաքացի  Տիգրան Վոլոդյայի Հարությունյանին` 2007 թվականի դեկտեմբերի 27-ին իրեն  վարձակալությամբ տրամադրված  Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող,  Մարգարա գյուղում  գտնվող գյուղատնտեսական  նշանակության 4,0 հա հողամասը  ենթավարձակալությամբ տրամադրելու Հովհաննես Մերուժանի Մխիթարյանին՝ վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով:
2.Սահմանել, որ.
1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված ( սեղ. Նո 7028)  պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.
3) Առաջին հինգ տարվա համար վարձակալության վճար է սահմանվում տարեկան 500 000 /հինգ հարյուր   հազար/ ՀՀ դրամ:
 
4) Յուրաքանչյուր հինգ տարին մկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման՝ գործող վարձավճարի 50 %-ի չափով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:   
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: