Ղեկավարվելով  << Տեղական  ինքնակառավարման մասին >>  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Մեծամոր համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված  N1)
 
2.Հաստատել Մեծամոր համայնքի 2022 թվականի  բյուջեի ծախսերը՝  հատված  2-ում  ներկայացված  գործառնական  դասակարգմանը համապատասխան (հավելված  N2)
 
3.Հաստատել Մեծամոր համայնքի 2022 թվականի  բյուջեի ծախսերը՝  հատված  3-ում  ներկայացված  տնտեսագիտական  դասակարգմանը համապատասխան (հավելված  N3)
 
4.Հաստատել Մեծամոր համայնքի 2022 թվականի  բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը)  հատված  4-ին   համապատասխան (հավելված  N4) 
 
5.Հաստատել Մեծամոր համայնքի 2022 թվականի  բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները  կամ պակասուրդի (դեֆիցիտի)  ֆինանսավորման աղբյուրները  հատված 5-ին   համապատասխան (հավելված  N5) 
 
6.Հաստատել Մեծամոր համայնքի 2022 թվականի  բյուջեի ծախսերը՝  հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը  համապատասխան (հավելված  N6)
 
7. Թույլատրել Մեծամորի  համայնքի ղեկավարին <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  3-րդ կետի  համաձայն համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի  չափով վերաբաշխումներ:Սույն  փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում  կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի  սահմանցած չափաքանակը.
8.  Սույն որոշումն ուժի  մեջ է մտնում  պաշտոնական հրապարակմանը  հաջորդող  օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: