Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի բնակիչ Գրիգոր Էդիկի Կարապետյանի 2024 թվականի սեպտեմբերի 11-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024թ. հոկտեմբերի 1-ի թիվ 11 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Թույլատրել Գրիգոր Էդիկի Կարապետյանին (ծնված՝ 14․12․1978թ․) անվանափոխելու իր եղբորը՝ Հովհաննես Էդիկի Կարապետյանին (ծնված՝ 26․07․1972թ․) սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիր Մարզի, Մեծամոր համայնքի, Երասխահուն գյուղի, 19-րդ փողոց, 3/1 հասցեի 0․1666(հա) հողամասի սեփականության իրավունքը։
2․ Թույլատրել Գրիգոր Էդիկի Կարապետյանին (ծնված՝ 14․12․1978թ․, հոգաբարձու) անվանափոխելու իր եղբորը՝
Հովհաննես Էդիկի Կարապետյանին (ծնված՝ 26․07․1972թ․) սեփականության իրավունքով պատկանող՝ Արմավիրի Մարզի, Մեծամոր համայնքի, Երասխահուն գյուղի 39 փողոց, թիվ 8 հասցեի տնամերձ հողամասի սեփականության իրավունքը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Էդիկի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։