Մեծամորի համայնքապետարան է դիմել Հայաստանի Հանրապետությունում ՌԴ ՊՆ N 2037 զ/մ հրամանատարությունը՝ համայնքի Նոր Կեսարիա բնակավայրի վարչական տարածքում Արաքս գետի վրա առկա Սահմանային պետական կամրջի վերանորոգման համար, որը համաձայն Մեծամոր համայնքի ղեկավարի2022 թվականի մայիսի 4-ի N 121 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված թերությունների ակտի և նախահաշվի կազմում է 9 888 000 (իննը միլիոն ութ հարյուր ութսունութ հազար) ՀՀ դրամ :
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 35-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի միջնորդությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Մեծամոր համայնքի բյուջեից հատկացնել 9 888 000 (իննը միլիոն ութ հարյուր ութսունութ հազար) ՀՀ դրամ Նոր Կեսարիա բնակավայրի վարչական տարածքում Արաքս գետի վրա առկա սահմանային պետական կամրջի վերանորոգման աշխատանքները կազմակերպելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: