Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում գտնվող Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող 8,60842 հա 04-063-0055-0006 ծածկագրով ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության հողամասերը առանց մրցույթի 10 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու համար:
2. 8,60842 հա, 04-063-005-0006 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել տարեկան 240 000 (երկու հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։