Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանին սեփականություն իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04042U5GGZEJ, կադ. ծածկագիր՝ 04-042-0012-0015/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Զարթոնք բնակավայր, 13-րդ փողոց, 13 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտուն Անդրանիկի Բաղդասարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։