Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արմինե Սմբատի Մխիթարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Արմինե Սմբատի Մխիթարյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04071S855HJF, կադ. ծածկագիր՝ 04-071-0042-0003/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Նոր Արմավիր բնակավայր, 10-րդ փողոց, 8 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմինե Սմբատի Մխիթարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։