Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ հավելվածով, 5.1-րդ հոդվածի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 8-ի՝ «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N515-Ն որոշումը՝
Մեծամոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի «Նալբանդյանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: