Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղ. Մերուժան Պետրոսյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկություն.
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՚
1.Տալ համաձայնություն քաղ.Մերուժան Պետրոսյանին, իրեն վարձակալությամբ տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում գտնվող, 0109613 վարձակալության վկայականով 0.9010 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողը հանձնելու ենթավարձակալության ալյ անձի:
2.Սահմանել, որ.
1) ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել հողամասի վարձակալության՝ 11.11.2010 թ. սեղ. Նո 5637 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին.
3) Առաջին հինգ տարվա համար վարձակալության վճար է սահմանվում տարեկան 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
4) Յուրաքանչյուր հինգ տարին մկ վարձակալության վճարը ենթակա է վերանայման՝ գործող վարձավճարի 50 %-ի չափով:
3.Ենթավարձակալության պայմանագրի նկատմամաբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները, բացառությամբ պայմանագրի 3,1 կետով սահմանված վարձավճարի: