Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թականի ապրիլի 20-ի թիվ 53 դրական եզրակացությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը,
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում Մեծամոր համայնքի սեփականություն հանդիսացող 0,0265 հա Էներգետիկայի կապի տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ նպատակային նշանակության և էներգետիկայի հողեր գործառնական նշանակության հողերից 0,0265 հա հողամասը փոխադրել բնակավայրերի հողեր նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասի :
2.Փոփոխված 0,0265 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: