Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0747-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2025 թվականի N 0747-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՏԻԳՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի կողմից 2025 թվականի փետրվարի 10-ին կազմված թիվ 1 արձանագրության համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի 7–րդ փողոցի թիվ 16 տան բնակիչ Տիգրան Մովսիսյանը չի մարել  անշարժ գույքի հարկի մասով 2025 թվականի փետրվարի 10–ի դրությամբ՝ 340589/երեք հարյուր քառասուն հազար հինգ հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ հարկային պարտավորություններըորի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով  հարուցվել է վարչական վարույթ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետի կողմից 2025 թվականի փետրվարի 10-ին կազմված թիվ 1 արձանագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի 7–րդ փողոցի թիվ 16 տան բնակիչ Տիգրան Մովսիսյանին պատկանող անշարժ գույքի հարկի գծով չմարված պարտավորությունը  2025 թվականի փետրվարի 10–ի դրությամբ հաշվարկված և չմարված հարկային պարտավորությունը կազմում է՝ 340589/երեք հարյուր քառասուն հազար հինգ հարյուր ութսունինը/ ՀՀ դրամ, որից հողի հարկ՝ 149808 ՀՀ դևրամ, անշարժ գույքի հարկ՝ 61482 ՀՀ դրամ և փոխադրամիջոցի գույքահարկ՝ 129299 ՀՀ դրամ:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 24–րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, կազմում է արձանագրություններ և արձակում կարգադրություններ։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 24–րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում որպես սեփական լիազորություն օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.

ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր  օրվա համար հարկ վճարող կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

Այսպիսով, Տիգրան Մովսիսյանը հանդիսանալով հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի հարկը, ինչի հետևանքով մինչև 2025 թվականի փետրվարի 10–ի դրությամբ հաշվարկված և չմարված անշարժ գույքի հարկի գծով հարկային ամբողջ պարտավորությունը կազմում է 340589 ՀՀ դրամ, որից հողի հարկ՝ 149808 ՀՀ դրամ, անշարժ գոսւյքի հարկ՝ 61482 ՀՀ դրամ և փոխադրամիջոցի գույքահարկ՝ 129299 ՀՀ դրամ:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26–րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով,  ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Քաղաքացի Տիգրան Մովսիսյանից հօգուտ Մեծամոր համայնքի բյուջեի գանձել 340589 ՀՀ դրամ, որից հողի հարկ՝ 149808 ՀՀ դրամ, անշարժ գույքի հարկ՝ 61482 ՀՀ դրամ և փոխադրամիջոցի գույքահարկ՝ 129299 ՀՀ դրամ վճարման ենթակա գույքահարկի գումա:

2.Քաղաքացի Տիգրան Մովսիսյանից  հօգուտ Մեծամոր համայնքի բյուջե գանձման ենթակա գումարը պետք է վճարվի ույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում, 149808 ՀՀ դրամ գումարը՝ 900335229044 հաշվեհամարին /հողի հարկի համար/, 61482 ՀՀ դրամ գումարը՝ 900335005360 հաշվեհամարին /անշարժ գույքի հարկի համար/ և 129299 ՀՀ դրամ գումարը՝ 900335007093 հաշվեհամարին /փոխադրամիջոցի գույքահարկի համար/:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 34

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner