Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թականի հոկտեմբերի 1-ի N 2/փ-395 եզրակացությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գտնվող «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ին սեփականության
իրավունքով պատկանող 0,012 հա բնակավայրերի նպատակային նշանակության Այլ հողեր գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 26022024-04-0065, կադ․ծածկագիր 04-039-0013-0002/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտներ նպատակային նշանակության, կապի հողեր գործառնական նշանակության հողամասի:
2.Փոփոխված 0,012 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: