Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Վահրամ Աշոտի Խաչատրյանի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Վահրամ Աշոտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4915 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և Վարելահող գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 10022023-04-0061, կադ․ ծածկագիր 04-075-0156-0006/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ սառնարանային տնտեսություն կառուցելու համար:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 17-ի «Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 011 որոշումը:
3.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: