Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով,  «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով,  6-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի  29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով և  հիմք ընդունելով  Մեծամոր  համայնքի ղեկավարի  տեղակալի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան գյուղի 04-095-0244-0001 կադաստրային ծածկագրով փողոցն անվանակոչել որպես «Մեծամոր համայնք, գյուղ Փշատավան, 16-րդ փողոց, 1 նրբանցք»:
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: