Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 071
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2022 թվականի N 071

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Մեծամոր համայնքի ավագանին  

ՈՐՈՇՈՒՄ Է `

1. 2022 թվականի ընթացքում օտարել կամ վարձակալության իրավունքով տրամադրել իրավահարաբերության պահին գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման համաձայն Մեծամոր համայնքի սեփականություն ճանաչված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով օրինականացված ինքնակամ կառուցված ավտոտնակները, արտադրական, բնակելի և հասարակական նշանակության կառույցները` համաձայն հավելվածի:
2. 2022 թվականի ընթացքում օտարել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շինությունների և ավտոտնակների պահպանման ու սպասարկման համար առանձնացված այն հողամասերը, որոնց նկատմամբ գրանցված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց վարձակալության կամ օգտագործման իրավունքը:
3. Սահմանել, որ Մեծամոր համայնքի սեփականություն ճանաչված ինքնակամ կառույցներն ուղղակի վաճառքի կարգով գնման նախապատվության իրավունքով դրանք իրականացրած անձանց օտարման, իսկ գնման նախապատվության առաջարկը չընդունելու դեպքում՝ վարձակալության իրավունքով տրամադրման գործընթացն իրականացնում է Մեծամոր համայնքի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ սահմանված կարգով և գներով:
4. Ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից գնման, իսկ այնուհետև վարձակալության իրավունքով տրամադրելու նախապատվության առաջարկը չընդունելու դեպքում գույքն աճուրդային կարգով օտարելու մեկնարկային գինը սահմանվում է անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի կողմից գնահատված շուկայական արժեքի չափով, իսկ վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում՝ մրցույթի պայմաններում, որպես մեկնարկային գին սահմանվում է ավագանու կողմից ընդունված վարձավճարի (վճարի) չափը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից


Կողմ -23

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՅԿՈՒՀԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(14.43 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner